Թուրքիայի քրդական կուսակցությունը կրկին Էրդողանի դեմ բողոք է ներկայացրել ԲԸՀ
Աշխարհ
Թուրքիայի քրդական՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը չորրորդ դիմումն է ներկայացրել երկրի Բարձրագույն ընտրական հանձնաժոով` բողոքելով խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Նախագահ Էրդողանի գործողությունների կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Դողան» գործակալությունը:
Հանձնաժողով ներկայացրած դիմումի մեջ նշվում է, որ Էրդողանն իր պավածքով խախտում է անկողմնակալության սկզբունքը: Քրդական կուսակցությունը հայտնել է, որ իր գործողություններով Նախագահը բացահայտ քարոզչություն է իրականացնում կուսակցություններից մելի օգտին, ինչը խախտում է նախագահի երդմնակալության ժամանակ հնչեցված անկողմնակալության սկզբունքը և ընտրական օրենսգիրքը:
Ավելի վաղ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ևս երեք անգամ դիմել էր Բարձրագույն ընտրական հանձնաժողով` հորդորելով համապատասխան միջոցառումներ ձեռնարկել Նախագահ Էրդողանի դեմ, սակայն բոլոր դեպքերում դիմումը մերժվել էր: Բարձրագույն ընտրական հանձնաժողովը մերժել էր նաև Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացրած համանման դիմումը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից