Ռուս պաշտոնյաներին կարող են տուգանել Պուտինի հրամանները չկատարելու համար
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Դմիտրի Գորովցովն առաջարկում է երկրի քրեական օրենսգրքում նոր հոդված ավելացնել, ըստ որի` ՌԴ նախագահի արձակած հրամանները ոչ պատշաճ կամ բացառապես չկատարելու դեպքում չինովնիկները կտուգանվեն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Ենթադրվում է, որ օրինախախտ չինովնիկների տուգանքի չափը կհասնի 3 մլն ռուբլու, սակայն չի բացառվում, որ նրանց պատժեն` 3 տարով զրկելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից:
Աղբյուրը մանրամասնում է, որ տուգանքը կամ պատիժը կվերաբերի այն պաշտոնյաներին, ովքեր անմիջական պատասխանատվություն են կրում նախագահի արձակած հրամանների իրագործման համար:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ