ԱՄՆ-ում օրինագիծ է ընդունվել Կոնգրեսի կողմից Իրանի հետ միջուկային գործարքի քննարկման վերաբերյալ
Աշխարհ
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որը Սպիտակ տանը պարտավորեցնում է Կոնգրեսի քննարկմանը ներկայացնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը: Սենատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Ռոբերտ Քորքերի կողմից պատրաստված փաստաթղթի օգտին քվեարկել է 400 օրենսդիր, դեմ՝ 25-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Օրինագծի համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահը Թեհրանի հետ համաձայնագրի կնքումից հինգ օրացուցային օր հետո պարտավոր է Սենատի և Ներկայացուցիչների պալատի պրոֆիլային կոմիտեներին ներկայացնել այդ փաստաթղթի նախագիծը: Դրա քննարկման համար նրանց հատկացվում է 30 օր: Դրանից հետո Սպիտակ տան ղեկավարը 12 օրվա ընթացքում կկարողանա վետո դնել Կոնգրեսի որոշման վրա, իսկ վերջինս ևս 10 օր կունենա վետոն վիճարկելու համար: Այդ ամբողջ ժամանակահատվածում ԱՄՆ-ը չի չեղարկելու Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այդ օրինագիծն անցած շաբաթ ընդունել էր ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը: Այժմ այն կստորագրի Բարաք Օբաման, ինչպես որ ավելի վաղ խոստացել է Սպիտակ տունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)