Արգենտինայում կանայք պահանջում են չարգելել տանը ծննդաբերելու այլընտրանքը
Աշխարհ
Արգենտինայում կանայք անցակացրել են բողոքի թոպլես ակցիա՝ երեխաներին ոչ միայն հիվանդանոցներում, այլև տանը ծննդաբերելու թույլտվության պահանջով: Կիսամերկ բողոքավոր կանայք երթով Բուենոս Այրեսի կենտրոնով անցել են մինչև երկրի առողջապահության նախարարության շենքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ակցիայի մասնակից կանանց խոսքով՝ իրենք ցանկանում են, որ ունենան ընտրության իրավունք՝ ծննդաբերելու հիվանդանոցում կամ տանը:
Ակցիային մասնակցել են նաև մանկաբարձներ, որոնք երկյուղ են կրում, որ կառավարությունը պատրաստվող ուղղումներով իրենց կարգելի ծնունդ ընդունել տանը:
Առողջապահության նախարարությունն ավելի ուշ բողոքավորներին հավաստիացրել է, որ տանը ծննդաբերելը չի արգելվի, կառավարությունը սոսկ մշակում է նոր պահանջներ, որոնք կոչված են մեծացնելու ծննդկանների և երեխաների անվտանգությունը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից