Մեքսիկայում քաղաքապետի թեկնածուն սպանվել է նախընտրական քարոզարշավի ժամանակ
Աշխարհ
Մեքսիկայում քաղաքապետի թեկնածու Էնրիկե Էրնանդեսը սպանվել է նախընտրական քարոզարշավի ընթացքում: Այս մասին հայտնել է El Universal-ը:
Մի խումբ զինված մարդիկ կրակ են բացել այն ժամանակ, երբ տեղական ինքնակառավարման շարժման առաջնորդը ելույթ էր ունենում ընտրողների առջև կենտրոնական հրապարակում: Նրանից բացի հրազենային վիրավորում է ստացել ևս երեք մարդ: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
2014 թ. մայիսին Էրնանդեսը ձերբակալվել է քաղաքապետարանի նախկին ղեկավարի սպանության կասկածանքով, սակայն երեք ամիս անց նա ազատ է արձակվել ապացույցների բացակայության պատճառով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան