Խադիջա Իսմայիլովան ևս երեք ամիս կմնա բանտում
Աշխարհ
Ադրբեջանցի լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գրասենյակի աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովայի կալանքի ժամկետը երկարացվել է ևս երեք ամսով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, սա ադրբեջանցի լրագրողի կալանքի ժամկետի երրորդ երկարաձգումն է:
Իսմայիլովայի փաստաբան Ֆարիզ Նամազլըն հայտնել է, որ իր պաշտպանյալը բանտում կմնա մինչև օգոստոսի 24-ը: Նա տեղեկացրել է նաև, որ դատարանի կայացրած որոշման դեմ պատրաստվում են դիմել վերաքննիչ դատարան:
Խադիջա Իսմայիլովան ձերբակալվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին' լրագրող Թուրալ Մուստաֆաևին ինքնասպանության դրդելու մեղադրանքով: Սակայն փետրվարի 13-ին դատախազությունը նրա դեմ նոր մեղադրանք է առաջ քաշել՝ կապված մեծ չափի հափշտակման, անօրինական ձեռներեցության, պաշտոնական դիրքի չարաշահման հետ:
Տարբեր միջազգային կազմակերպություններ Իսմայիլովային համարում են քաղբանտարկյալ, իսկ նրա դեմ սեփական երկրում կիրառվող հետապնդումներն ու պատժամիջոցները դիտարկում որպես նրա մասնագիտական գործունեության հետևանք, մամուլի և խոսքի ազատության կոպիտ ոտնահարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից