Թաիլանդի հարավում պայթյուններից 38 մարդ է վիրավորվել
Աշխարհ
Թաիլանդի հարավային Յալա նահանգում մայիսի 14-ի երեկոյան և մայիսի 15-ի առավոտյան որոտացած պայթյունների հետևանքով վիրավորվել է 38 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ընդհանուր առմամբ, արձանագրվել է 23 պայթյուն: Չարագործները գործի են դրել ինքնաշեն ռումբեր՝ նետելով դրանք մարդաշատ վայրերում: Քանի որ պայթուցիկ սարքավորումները եղել են թույլ հզորության, իրավապահները ենթադրում են, որ չարագործների նպատակը եղել է մարդկանց շրջանում խուճապ առաջացնելը:
Ապրիլի 1-ից Թաիլանդի բանակը աստիճանաբար սկսել է դուրս բերել իր զորքերը երկրի մուսուլմանաբնակ հարավից, որտեղ գործունեություն են ծավալում անջատողականները:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից