Պիտեր Գրայսլերը կարևորել է Բոլոնիայի գործընթացում կամուրջներ կառուցելը
Աշխարհ
Գոյություն ունեն տարածաշրջաններ, որտեղ կան տաղանդներ և չօգտագործված աշխատուժ, իսկ այլ տարածքներում հմուտ մարդկանց հրատապ կարիք կա: Այս մասին Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի ընթացքում նշեց Գերմանիայի կրթության և գիտության դաշնային նախարարության ներկայացուցիչ Պիտեր Գրայսլերը:
«Կան տարածաշրջաններ, որտեղ բազմաթիվ երիտասարդներ կան և կրթության սահմանափակ հնարավորություններ: Ուսումնական ծրագրերը պետք է փոխվեն, որ բավարարեն նրանց կարիքները: Մենք պետք է ավելի շատ միմյանցից սովորենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Պիտեր Գրայսլերը:
Նրա խոսքով՝ այս առումով իրենք ցանկանում են համագործակցել, կամուրջներ կառուցել տարբեր երկրների միջև: «Կամուրջներ կառուցելու համար պետք է բռնել մեկ ուրիշի ձեռքը և աջ կամ ձախ գնալ: Այո, մենք պետք է համուրջներ կառուցենք նաև Բոլոնիայի գործընթացում, ինչպես երեկ՝ Բելառուսի հետ կամուրջ կապեցինք՝ նրանց Բոլոնիայի գործընթացին անդամագրելով»,-հավելեց նա:
Գրայսլերը հավելեց, որ կամուրջները չափազանց կարևոր են առաջ գնալու համար:
Բոլոնիայի գործընթացի առանցքային նպատակներից են Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծումը, որը կոչված է խթանելու Եվրոպական բարձրագույն կրթական համակարգի մրցունակությունը և գրավչությունը, ինչպես նաև ուսանողների շարժունությունն ու աշխատանքի հնարավորությունները: Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է 47 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են եռաստիճան կրթական համակարգը, որակավորումների շրջանակը, կրեդիտների կուտակման և փոխան ցման համակարգը, դիպլոմի հավելվածը, որակի ապահովումը, փոխճանաչումը, համատեղ աստիճանների հավատագրման եվրոպական մոտեցումը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից