Հնդկաստանի վարչապետը «շատ արդյունավետ ու դրական» է համարում իր այցը Չինաստան
Աշխարհ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մայիսի 15-ին շատ արդյունավետ ու դրական է գնահատել իր այցը Չինաստան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Մոդին նախօրյակին ՉԺՀ է ժամանել եռօրյա այցով: Նա հանդիպում է ունեցել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի, ինչպես նաև երկրի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ: Երկու վարչապետների ներկայությամբ կողմերն ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության 24 միջկառավարական համաձայնագրեր:
«Դա շատ արդյունավետ ու դրական այց էր: Հետագա աշխատանք եմ ակնկալում նախագահ Սի Ցզինպինի և վարչապետ Լի Կեցյանի հետ»,- Պեկինում հայտարարել է Մոդին Լի Կեցյանի հետ հանդիպման արդյունքներին նվիվրած մամուլի ասուլիսում:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Հնդկաստանի վարչապետը Ցզինպինին և Կեցյանին շնորհակալություն է հայտնել բացառիկ ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: Նա նաև ՉԺՀ-ի իր պաշտոնակցին՝ Լի Կեցյանին, հրավիրել է «մոտ ժամանակներս» այցելել Հնդկաստան:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից