Վիեննայում մեկնարկել է Իրանի միջուկային հարցով «վեցնյակի» համակարգող հանդիպումը
Աշխարհ
Վիեննայում սկսվել է Իրանի միջուկային ծրագրի հարցով «վեցնյակի» համակարգող հանդիպումը, որը ընթանում է քաղաքական ղեկավարների մակարդակով, Եվրամիության միջնորդների մասնակցությամբ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Բանակցությունների այս փուլը, որի շրջանակներում կողմերն աշխատում են ամփոփ համաձայնագրի տեքստի վրա, մեկնարկել է մայիսի 12-ին և շարունակվում է Իրանի և Եվրամիության փոխարտգործնախարարներ Աբբաս Արաղչիի և Հելգա Շմիդթի մասնակցությամբ: Եվրամիությունը կատարում է «վեցնյակի» համակարգողի գործառույթները:
Նախորդ բանակցությունները կայացել էին մայիսի սկզբին Նյու Յորքում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան