Ավստրիայի նախագահը մայիսի 18-ին պետական այցով կժամանի Վրաստան
Աշխարհ
Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը, առաջին տիկնոջ՝ Մարգիտ Ֆիշերի ուղեկցությամբ, մայիսի 18-ին երկօրյա պետական այցով կժամանի Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը: Դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու Վրաստանի նախագահի Հավլաբարի նստավայրում : «Դեմառդեմ», ինչպես նաև ընդլայնված ձևաչափով հանդիպումից հետո կկայանա երկու երկրների նախագահների համատեղ մամուլի ասուլիսը:
Վրաստան Ֆիշերի այցի շրջանակներում նաև հանդիպումներ են պլանավորված գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
«Դա կարևորագույն միջոցառումներից մեկն է երկու երկրների պատմության մեջ, որովհետև Ավստրիայի կողմից Վրաստան նման մակարդակի այցեր չեն եղել… Մենք կարող ենք ասել, որ այդ այցը տեղի կունենա փաստորեն Ռիգայի գագաթնաժողովի նախաշեմին, ինչը շատ կարևոր է»,- մայիսի 15-ին ասել է հանրապետության նախագահի՝ արտաքին կապերի հարցերով խորհրդական Թենգիզ Փխալաձեն:
«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը մայիսի 21-22-ին տեղի կունենա Ռիգայում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից