Չորս բրիտանուհիներին կարող են ճանաչել աշխարհի ամենատարեց քույրեր
Աշխարհ
Չորս բրիտանուհիներին, որոնց ընդհանուր տարիքը 391 տարի է, կարող են ճանաչել աշխարհի ամենատարեց քույրեր, գրում է The Daily Mail-ը:
Վերջերս երկվորյակներ Ֆրիդա և Դորիս Լեթեմները քույրերի հետ նշել են իրենց 101-րդ տարեդարձը: Քույրերից Գլեդիս Քեմփը 96 տարեկան է, իսկ Ֆիլիս Ֆրենդը 93 տարեկան:
Ընդհանուր առմամբ բրիտանուհիներն ապրել են 19 վարչապետների և 4 միապետների օրոք: Նրանք նաև երկու համաշխարհային պատերազմ են տեսել: Քույրերն ունեն 11 երեխա, 12 թոռ, 5 ծոռ և երկու ծոռան զավակ:
Քույրերը հույս ունեն, որ իրենց ձեռքբերումը պաշտոնապես տեղ կգտնի Գինեսի ռեկորդների գրքում: Իրենց երկարակեցությունը նրանք բացատրում են բացառապես բրիտանական սնունդ օգտագործելով:
Պարբերականը նշում է, որ բրիտանուհիների ռեկորդը կարող էր ավելի մեծ լինել, եթե վերջերս մահացած չլիներին նրանց երկու քույրերը` 95-ամյա Էմին և 98-ամյա Մեյը:
Խմբակային երկարակեցության ախորդ ռեկորդը կազմել է 386 տարի:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից