Լյուքսեմբուրգի վարչապետն ամուսնացել է բելգիացի ճարտարապետի հետ
Աշխարհ
Պսակադրվել են Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բեթթելը և հայտնի բելգիացի ճարտարապետ Գոթյե Դեսթնեն, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պսակադրության արարողությունը փակ է եղել: Մասնակցել են միայն ամենամտերիմ ընկերները: 42-ամյա Բեթթելի և 36-ամյա Դեսթնեիի պսակադրությանը մասնակցել է մոտ 500 մարդ, այդ թվում՝ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
Նրանք համատեղ կյանքով են ապրում 2010 թվականից:
Այսպիսով՝ Բեթթելին կլինի ԵՄ-ում առաջին և աշխարհի երկրորդ առաջնորդը, ով միասեռ ամուսնություն կնքեց: Առաջինը եղել է Իսլանդիայի վարչապետ Յոհաննա Սիգուրդարդոտտիրը, ով 2010 թ.-ին պաշտոնապես ամուսնացել է իր ընկերուհու՝ լրագրող Յոնինա Լեոսդոտիրի հետ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից