Քլինթոն զույգը դասախոսությունների համար 2014 թվականին աշխատել է 25 մլն դոլար
Աշխարհ
Հիլարի և Բիլ Քլինթոնները 2014 թվականին աշխատել են ավելի քան 25 մլն դոլար՝ որպես հոնորար դասախոսությունների համար: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Նման տվյալներ են պարունակվում Քլինթոնների ֆինանսական հաշվետվությունում:
Ելույթների թիվը գերազանցում է 100-ը, նշում է պարբերականը:
Հիլարի Քլինթոնը նաև 5 մլն դոլար է աշխատել որպես հոնարար «Դժվար որոշումներ» գրքի համար, որը թողարկվել է անցած ամռանը:
Նշվում է, որ Հիլարի Քլինթոնի հոնորարը մեկ ելույթի համար 2012 թվականից կազմում է մոտ 300 հազար դոլար:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից