ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենի տան մոտ չորս մարդ է սպանվել
Աշխարհ
Վաշինգտոնի էլիտար թաղամասում՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի տան մոտակայքում, հայտնաբերվել է 4 մարդու դի: Ենթադրվում է, որ սպանվել է խոշոր ընկերության ղեկավարը և նրա ընտանիքը՝ կինը, 10-ամյա որդին, ինչպես նաև սպասուհին, հայտնում է Washington Post-ը:
Ըստ ոստիկանության ներկայացուցչի՝ հինգշաբթի կեսօրին բոլոր 4 զոհերը դանակահարվել են, իսկ տունը՝ հրդեհվել:
Ոստիկանությունը կարծում է, որ սպանվել է American Iron Works խոշոր շինարարական ընկերության 46-ամյա ղեկավար Սավաս Սավոպոլուսը, նրա 47-ամյա կինը՝ Էմի Սավոպոլուսը, 10-ամյա որդին՝ Ֆիլիպը և նրանց 57-ամյա սպասուհին:
Ոստիկանությունը կշարունակի ապացույցներ հավաքել, հայտնել են իրավապահները: Սպանության ոչ մի վարկած դեռևս չի ներկայացվել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից