Հռոմի պապը Պաղեստինի առաջնորդին անվանել է «խաղաղության հրեշտակ»
Աշխարհ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ հանդիպմանը վերջինիս անվանել է «խաղաղության հրեշտակ»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտնում է Associated Press-ը:
Հռոմի պապն Աբբասին է հանձնել մեդալ, որը նրա խոսքով, խորհրդանշում է խաղաղության հրեշտակին, որը «կոտրում է պատերազմի վատ ոգին»:
Իր հերթին, պաղեստինյան առաջնորդը Ֆրանցիսկոսին է նվիրել Օսմանյան կայսրության կազմում եղած ժամանակաշրջանում Պաղեստինում ապրած երկու սրբերի մասունքները:
Աբբասը Վատիկան է ժամանել երկօրյա այցով` մասնակցելու այդ երկու սրբերի սրբադասման արարողությանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից