ՌԴ պետդումայի խոսնակը կոչ է արել մերձենալ Եվրոպայի հետ
Աշխարհ
ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը կարծում է, որ եկել է Եվրոպայի հետ նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու ժամանակը: Այդ մասին նա նշել է «Ռոսիյսկայա գազետա» թերթի համար գրված հոդվածում, գրում է lenta.ru-ն:
«Չնայած Եվրոպայի և Ռուսաստանի հարաբերություններում բավականին բարդ ժամանակաշրջան է, արդեն իսկ պետք է միասին փնտրել և առաջ տանել նոր միավորման օրակարգ»,- նշել է Նարիշկինը:
Նրա կարծիքով՝ «սառը պատերազմի» վերածնված ոգին խանգարում է եվրոպական ազգերի և Ռուսաստանի մերձենալուն: Այնուամենայնիվ, համագործակցությունը կհաջողվի ոչ միայն վերսկսել, այլև հասցնել ավելի բարձր որակային մակարդակի:
«Ռուսաստանը 20 տարի բարեխղճորեն աշխատել է Եվրոպայի խորհրդում և չի կարող անդադար ապացուցել, որ մեր երկրի կողմից ոչ մի սպառնալիք չկա»,- նշել է Նարիշկինը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից