Երուսաղեմն այլևս բաժանված քաղաք չի լինի. Իսրայելի վարչապետ
Աշխարհ
48 տարի առաջ միավորված Երուսաղեմը «այլևս բաժանված քաղաք չի լինի»: Նման հայտարարությամբ մայիսի 17-ին հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «Երուսաղեմի օրվա» կապակցությամբ: Տոնը սահմանվել է 1967-ին՝ իսրայելցիների կողմից քաղաքն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ վերցնելու պատվին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Երուսաղեմն այլևս երբեք չի լինի բաժանված, վիրավոր քաղաք: Մենք ընդմիշտ կպահպանենք միավորված Երուսաղեմը՝ Իսրայելի ինքնիշխանության ներքո»,- ասել է վարչապետը Երուսաղեմի միավորման 48-րդ տարեդարձի տոնական արարողությանը: Նրա ելույթը հեռարձակվել է Իսրայելի պետական ռադիոյով:
«Երուսաղեմը բոլոր ժամանակներում եղել է հրեական և ոչ որևէ այլ ժողովրդի մայրաքաղաքը»,- հավելել է վարչապետը՝ խոստանալով, որ քաղաքը հետագայում կզարգանա: «Մենք շարունակում ենք կառուցել և զարգացնել այն, ընդլայնել թաղամասերը»,- ընդգծել է Նեթանյահուն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից