Հավայիում մեկ մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել կոնվերտոպլանի կոշտ վայրէջքի հետևանքով
Աշխարհ
ԱՄՆ-ի Հավայիի նահանգում մայիսի 17-ին Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի MV-22 Osprey կոնվերտոպլանը կոշտ վայրէջք է կատարել զորավարժանքների ընթացքում: 12 մարդ հոսպիտալացվել է, մեկը՝ զոհվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Hawaii News Now հրատարակությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Օահու կղզում տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով ժամը 24:00-ին): Ծովային հետևակի 15-րդ էքսպեդիցիոն ջոկատին պատկանող MV-22 Osprey-ում եղել է 22 մարդ, ներառյալ 15 ծովային հետևակային և անձնակազմի չորս անդամ:
Պատահարի պատճառն առայժմ անհայտ է, վթարի վայրում աշխատում են փրկարարները: Արտակարգ պատահարի վայրից ցուցադրվող կադրերում բոց և թանձր ծուխ են երևում:
V-22 Osprey կոնվերտոպլանները զուգակցում են ինքնաթիռի և ուղղաթիռի կառուցվածքային առանձնահատկությունները:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից