Թեքսասում բայքերների մեջ տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 9 մարդ
Աշխարհ
Թեքսասում երկու թշնամի բայքերական խմբերի միջև տեղի ունեցած ընդհարման հետևանքով զոհվել է 9 մարդ: Դեպքը տեղի է ունեցել Ուեյկո քաղաքում՝ բարերից մեկի մոտ գտնվող կայանատեղիում: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Ոստիկանության տվյալներով՝ 8 մարդ մահացել է տեղում, ևս 1-ը՝ հիվանդանոցում: Վիրավորների թիվը 18-ն է:
Ականատեսների խոսքով՝ Twin Peaks բարի մոտ գտնվող կայանատեղին մարտի դաշտ է հիշեցրել: Ականատեսներից մեկը նշել է, որ մոտ 100 կրակոց է լսվել:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ընդհարումը սկսվել է բռունցքներով, շարունակվել դանակահարություններով և ավարտվել փոխհրաձգությամբ:
Նրա խոսքով՝ վտանգ կա, որ դեպքի վայրից փախուստի դիմած որոշ բայքերներ կմնան քաղաքում և հարաբերությունների պարզման գործընթացը շարունակելու փորձ կանեն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)