Քերին Հյուսիսային Կորեային սպառնացել է պատժամիջոցների խստացմամբ
Աշխարհ
ԱՄՆ-ն դիտարկում է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը՝ կապված ՄԱԿ-ի բանաձևերը չիրականացնելու Փխենյանի որոշման հետ: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այսօր մայիսի 18-ին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին՝ Հարավային Կորեայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետ:
ԿԺԴՀ-ի քաղաքականությունը, ինչպես նշել է Քերին, վկայում է միջուկային խնդրի և բալիստիկ հրթիռների մշակման շուրջ երկխոսություն չվարելու հետ: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան «նույնիսկ չի մոտեցել այն չափանիշներին», որոնց ներքո կարելի է սկսել բանակցությունները:
Որպես օրինակ Քերին մեջբերել է Իրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնությունները՝ նշելով, որ այդ կերպ կարող է կարգավորվել երկխոսությունը նաև ԿԺԴՀ-ի հետ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան