New York Times-ի լրագրողները կեղծ դիպլոմների վաճառքի միջազգային ցանց են բացահայտել
Աշխարհ
Axact միջազգային ընկերությունը տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ է վաստակում համացանցի միջոցով բարձրագույն կրթություն ստանալու վերաբերյալ հազարավոր կեղծ դիպլոմներ վաճառելու ճանապարհով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է հոդվածում, որը մայիսի 17-ին հրապարակվել է New York Times թերթի էլեկտրոնային տարբերակում:
Ինչպես պարզել են հրատարակության լրագրողները, Axact-ն ունի 370 գունեղ և ճշմարտանման ձևավորված ինտերնետ-կայքեր, որոնց միջոցով կարելի է կեղծ վկայական գնել ուսումնական հաստատությունն ավարտելու մասին: «Փաստաթղթերում» նշված են մտացածին համալսարաններ և ինստիտուտներ, որոնց անվանումները հիշեցնում են իրականում գոյություն ունեցող հայտնի բուհերը:
Ցանկացողները կարող են, օրինակ՝ ստանալ «դիպլոմ» Կոլումբիանական համալսարանը կամ Բարկլիի համալսարանն ավարտելու մասին: Խարդախների հաշվարկը, ինչպես նշված է, այն է, որ այդ «դիպլոմների» տերերին կարող են համարել Կոլումբիական համալսարանի կամ Բերկլիի Կալիֆոռնիական համալսարանի շրջանավարտներ:
Հրատարակության պնդմամբ՝ այդ ամբողջ սխեմայի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Axact ընկերությունը, որը գտնվում է Պակիստանի Կարաչի քաղաքում և հայտարարում է, որ զբաղվում է ծրագրային ապահովմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից