Ավստրալիա. խուլ կինն առաջին անգամ հաղորդակցվել է հեռախոսով
Աշխարհ
Ավստրալիայի Վիկտորիա հարավային նահանգում բնակվող կինը դարձել է երկրում առաջին կույր և խուլ մարդը, որին հաջողվել է հաղորդակցվել հեռախոսով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Միշել Սթիվենսն իր քրոջ հետ խոսել է՝ օգտագործելով նոր հարմարանքը, որը խոսակցությունը թարգմանում է Բրայլի տպատառով (ընթերցանության և գրության համակարգ կույրերի համար):
Նման հարմարանքի օգտագործումը ներկայումս միաժամանակ թեստավորվում է Ավստրալիայում և ԱՄՆ-ում:
Ինչպես սպասվում է, այդ տեխնոլոգիան խուլ և կույր մարդկանց կօգնի տեղավորվել աշխատանքի:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից