ԱՄՆ-ը Բուրունդիից տարհանում է իր քաղաքացիներին
Աշխարհ
Ամերիկյան դիվանագիտական առաքելությունն օգնում է Բուրունդիից դուրս բերել իր քաղաքացիներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռաթքեի խոսքով՝ ԱՄՆ-ը դիմել է այդ քայլին Բուրունդիի մայրաքաղաք Բուժումբուրում ամերիկյան դեսպանատան խնդրանքով, քանի որ մայրաքաղաքում չեն դադարում գործող նախագահին երրորդ անգամ առաջադրելու պատճառով բռնկված անկարգությունները:
Ամերիկացի դիվանագետներն օգնել են ԱՄՆ 20 քաղաքացու, երեք կանադացու և օտարերկրյա այլ քաղաքացիների:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան