Մուրսիի մահապատժի դեպքում նա նահատակ կհայտարարվի. Էրդողան
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մուհամեդ Մուրսին մահապատժի ենթարկվի, ինչպես վճռել է Կահիրեի դատարանը, ապա նա շեհիդ (նահատակ) կհայտարարվի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանը հայտարարել է Թուրքիայում հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարական ընտրությունների կապակցությամբ կազմակերպված քարոզչական նախընտրական հանրահավաքում:
«Եթե նրա նկատմամբ մահապատժի դատավճիռն իրագործվի, ապա իմ եղբայր Մուրսին կբարձրանա շեհիդի մակարդակի: Եթե երբևէ ես ևս նման ճակատագրի արժանանամ, ապա ես ևս շեհիդ կհամարվեմ»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը, ով Մուրսիի նախագահության շրջանում սերտ հարաբերությունների մեջ է եղել նրա հետ, վերջինիս նկատմամբ եգիպտական դատարանի մահապատժի վճիռը «սխալ և անընդունելի» է բնութագրել:
Կահիրեի դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիի և «Մահմեդական եղբայրներ» ահաբեկչական կազմակերպության մի շարք անդամների նկատմամբ մահապատժի վճիռ է ընդունել' մեղադրելով նրանց պետական դավաճանության, լրտեսության և 2011 թվականի հեղաշրջման ժամանակ բանտից փախուստի մեջ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից