Թուրքիայում Սիրիայից և Իրաքից փախստականների թիվը կհասնի 2,5 միլիոնի. Չավուշօղլու
Աշխարհ
Թուրքիայում 2015 թվականի վերջին սիրիացի և իրաքցի փախստականների թիվը կհասնի 2,5 միլիոնի: Այդ մասին Բրյուսելում երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Սիրիայից փախստականները շարունակում են ժամանել Թուրքիա: Նրանց թիվն Իրաքից փախստականների հետ այժմ երկու միլիոն է: Սպասվում է, որ այս տարվա վերջին փախստականների թիվը կհասնի 2,5 միլիոնի»,- ասել է նա:
Թուրքիան ամենաշատն է փախստականներ ընդունել Սիրիայից և Իրաքից: Անկարան մոտ 5,5 միլիարդ դոլար է հատկացրել նրանց ընդունելու համար:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից