Կահիրեն սահմանափակել է եգիպտացի կանանց ուղևորությունները Թուրքիա
Աշխարհ
Եգիպտոսի իշխանությունները կիրակի հայտարարել են Թուրքիա կանանց ուղևորությունների սահմանափակումներ ներմուծելու մասին: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով եգիպտական ԶԼՄ-ներին:
Այժմ 18-40 տարեկան կանայք կանցնեն անվտանգության պահանջների համապատասխանության ստուգում, որպեսզի Թուրքիա այցելելու թույլտվություն ստանան:
Նախկինում համանման սահմանափակումներ էին ներմուծվել տղամարդկանց համար՝ կանխելու «Իսլամական պետություն» խմբավորման շարքերի համալրումը եգիպտացիների հաշվին, ովքեր Սիրիա և Իրաք են հասել թուրքական տարածքով:
Դեռևս մարտին Եգիպտոսի ղեկավարությունը երկրի կին բնակչությանը կոչ էր արել համացանցային ծանոթությամբ չամուսնանալ ԻՊ-ի գրոհայինների հետ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից