Շվեյցարիան 100 մլն դոլարի հումանիտար օգնություն կտրամադրի Ուկրաինային
Աշխարհ
Շվեյցարիան մինչև 2017 թվականը Ուկրաինային կտրամադրի 100 մլն դոլարի հումանիտար օգնություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ուկրաինայի տարածաշրջանների նախարար Գենադի Զուբկոն, որը հանդիպում Է ունեցել Շվեյցարիայի՝ հումանիտար հարցերով լիազոր ներկայացուցիչ Մանուել Բեսսլերի հետ:
«2015-2017 թվականների համար նախատեսված հումանիտար օգնությունը Շվեյցարիայի կառավարության կողմից ավելացվել Է մինչև 100 մլն դոլար»,-ասել Է նա: Զուբկոյի խոսքով՝ Շվեյցարիայի կառավարությունը նաև կարող Է օգնություն ցուցաբերել 200 մլն դոլար գումարի վարկային պարտավորությունների տեսքով:
Շվեյցարիայի ներկայացուցիչը նշել Է, որ հունիսի կեսերին համադաշնության կառավարությունը երկրորդ հումանիտար բեռը կուղարկի Դոնբասի բնակիչների համար: Ապրիլի 15-ին հումանիտար ավտոշարասյունը Դոնեցկ Է հասցրել խմելու ջրի համար նախատեսված 300 տոննա մաքրող նյութեր, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից