Տնտեսական ճգնաժամի պատճառով Ադրբեջանում կրճատվել է գործազուրկների նպաստը
Աշխարհ
Նավթի համաշխարհային գների անկման հետևանքով Ադրբեջանում ծագած լուրջ տնտեսական ճգնաժամի պատճառով պետական կառույցներում զանգվածային կրճատումներին զուգահեռ կրճատվել է նաև գործազուրկներին տրվող նպաստի չափը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը:
Նշվում է, որ գործազրկության համար տրվող նպաստի միջին չափը Ադրբեջանում վերջին մեկ ամսում 6,1 մանաթով կրճատվել է` իջնելով 248,3 մանաթի:
Ադրբեջանում 2015 թվականի մայիսի 1-ի դրությամբ զբաղվածության ծառայության կենտրոնների կողմից պաշտոնապես գործազուրկ գրանցված քաղաքացիների թիվը, ըստ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի, կազմել է 29200 հոգի: Պաշտոնական թվերով գործազուրկների 39,1 տոկոսը կանայք են:
Թերթը հայտնում է, որ Ադրբեջանում գործազուրկների իրական թիվը մի քանի անգամ գերազանցում է պաշտոնականը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից