Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի հեղինակը հեռանում է Charlie Hebdo-ից
Աշխարհ
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի գլխավոր ծաղրանկարիչ Ռենալդ Լուզյեն հայտարարել է, որ հեռանում է խմբագրությունից, հաղորդում է Agence France-Presse-ը:
«Դա անձնական որոշում է»,- ասել է Լուզյեն, ով սկսել է աշխատել խմբագրությունում 1992 թվականից:
«Յուրաքանչյուր թողարկում տանջանք է, քանի որ մնացած բոլորը գնացել են»,- ասել է ծաղրանկարիչը` խոսելով Փարիզում հունվարին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ սպանված իր գործընկերների մասին:
Նա նշել է, որ վաղուց էր մտածում խմբագրությունից հեռանալու մասին, բայց դա չէր անում ի նշան շաբաթաթերթի աշխատակիցների հետ համերաշխության:
Լուզյեն ահաբեկչությունից մեկ շաբաթ անց լույս տեսած ամսագրի համարի շապիկի հեղինակն է: Շապիկի վրա պատկերված է Մուհամեդ մարգարեն՝ ձեռքին «Je suis Charlie»՝ «Ամեն ինչ ներված է» վերնագրով:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից