Մարգելաշվիլին կոչ է արել խստացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Վրաստան
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կողմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը: Իր ավստրիացի գործընկեր Հայնց Ֆիշերի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ այդ միջոցներն անհրաժեշտ են հարևան երկրների հանդեպ ՌԴ-ի քաղաքական գործողությունների անընդունելիությունը ցուցադրելու համար, հայտնում է newsru.com-ը:
«Տարածաշրջանում անկայուն իրավիճակ է, ինչն արտացոլվում է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի տնտեսական խնդիրներում, ազդում է նաև Վրաստանի տնտեսության և, առհասարակ, տարածաշրջանում կայունության վրա: Սակայն երբ մենք խոսում ենք պատժամիջոցների և բացասական հետևանքի մասին, որոնք այդ պատժամիջոցներն ունեցել են Վրաստանի համար, ապա պետք է հիշենք` ինչի՞ համար են այդ պատժամիջոցները սահմանվել»,- մեջբերել է Մարգվելաշվիլի խոսքերը "Грузия Online"-ը:
Նրա կարծիքով՝ նման միջոցների միակ նպատակն Ուկրաինայի տարածքում պատերազմի դադարեցումն է:
Ընդ որում՝ Վրաստանի նախագահը նշել է, որ իր երկիրն օգուտ չի ստանում այդ պատժամիջոցներից: «Տնտեսական խնդիրները Ռուսաստանում բացասական ազդեցություն են ունենում երկրի տնտեսության վրա»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից