Լավրովը և Մոգերինին քննարկել են Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները
Աշխարհ
Ռուսաստանի և Եվրամիության երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցությունն են եղել ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի միջև Բրյուսելում կայացած հանդիպման գլխավոր թեմաները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Facebook սոցիալական ցանցում Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական էջում:
«Զրույցի ընթացքում քննարկվել են անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցության հարցերը, մի շարք տարածաշրջանային սյուժեներ, ինչպես նաև ՌԴ-ԵՄ երկկողմ հարաբերությունների մի քանի ասպեկտներ»,- տեղեկացրել են դիվանագետները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից