ԱՄՆ Պետդեպը մինչ 2016 թվականի հունվար կհրապարակի Քլինթոնի նամակագրությունը
Աշխարհ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի պաշտոնական նամակագրությունը մինչ 2016 թվականի հունվար հրապարակելու մտադրության մասին: Այս մասին հաղորդում է Vice News-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը:
Քլինթոնը 2009-2013թթ. պետքարտուղար եղած ժամանակ օգտվել է անձնական էլեկտրոնային փոստից, ընդ որում` հաղորդագրությունները գտնվել են Քլինթոններին պատկանող մասնավոր սերվերում:
Երբ այդ մասին հայտնի է դարձել, Քլինթոնին քննադատել են կանոնների հնարավոր խախտման մեջ, համաձայն որոնց՝ պետծառայողների նամակագրությունը չի կարող լինել մասնավոր:
Քլինթոնը հայտարարում է, որ օրենք չի խախտվել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից