Մեքսիկայում 30 մարդ է առևանգվել
Աշխարհ
Մեքսիկայի Հերերո նահանգի Չիլապա քաղաքում մի քանի օրվա ընթացքում առնվազն 30 մարդ է առևանգվել: Այս մասին Մեքսիկայում մարդու իրավունքների պաշտպանության պետական հանձնաժողովին հայտարարել են անհետացած անձանց հարազատները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
Հաղորդվում է, որ մարդկանց առևանգել են այսպես կոչված ինքնապաշտպանական ուժերի ջոկատները, որոնք իրենց տեղի ոստիկանություն են համարում և ենթադրաբար կապ ունեն տեղական ավազակային խմբավորումների հետ:
Ինչպես հայտնում է Proceso-ն, 2014թ. հուլիսի սկզբից Չիլապում անհետացել է արդեն 200 մարդ: Այս տարածաշրջանը Մեքսիկայից ԱՄՆ թմրանյութերի փոխադրման առանցքային ուղին է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից