Պան Կի Մունին մտահոգում է Մուհամմադ Մուրսիի մահապատժի դատավճիռը
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը մտահոգություն է հայտնել եգիպտական դատարանի ընդունած որոշման վերաբերյալ՝ համաձայն որի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսին և «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության առաջնորդները պետք է մահապատժի ենթարկվեն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Պան Կի Մունը նշել է, որ համաշխարհային կազմակերպությունը հանդես է գալիս պատժի բարձրագույն միջոցների դեմ:
Պան Կի Մունի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հակի խոսքով, գլխավոր քարտուղարը կարծում է, որ դատավճիռը կարելի է բողոքարկել վերաքննիչ դատարանում, և ինքն ուշի-ուշով կհետևի գործընթացին:
Մայիսի 16-ին Մուհամմադ Մուրսին դատապարտվել է մահվան դատավճռի: Մուհամմադ Մուրսիի իշխանությունը տապալվել է 2013թ. հուլիսին զինվորականների ճշնշման տակ, որից հետո նա ձերբակալվել է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից