Սիրիական բանակն իր դիրքերն է ամրապնդել Թադմուրում
Աշխարհ
Սիրիական բանակն ամրապնդել է իր դիրքերը հնագույն Թադմուր քաղաքի մերձակայքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակը հետ է շպրտել «Իսլամական պետության» ահաբեկիչներին, ովքեր փորձել են հարձակվել քաղաքի մերձակայքում գտնվող ռազմակետի վրա:
Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, բախումների ընթացքում մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել, ոչնչացվել են նրանց զենքերն ու զինամթերքը, ահաբեկիչներին պատկանող յոթ մեքենաները, որտեղ նույնպես մեծ քանակությամբ զենքեր են եղել: Սիրիական օդուժը նաև հարվածներ է հասցրել ահաբեկիչներին Ամերիա գյուղի ագարակներում, ինչպես նաև Թադմուրի արևելքում գտնվող Հաջիզ Սադ բնակավայրում նրանց հավաքատեղիներին: Արդյունքում սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Ամերիա գյուղի վրա, որը գտնվում է Թադմուրի հարավ-արևելյան հատվածում:
Աղբյուրի տեղեկացմամբ, Թադմուրի մերձակա շրջաններում ռազմական գործողությունների ընթացքում ԻՊ-ի 115 ահաբեկիչներ են սպանվել, որոնց թվում՝ երեք ղեկավար:
«Ջաբհա ան Նուսրա» և ԻՊ ահաբեկչական կազմակերպությունները մեծ կորուստներ են ունեցել Հալեպում և մերձակա գյուղերում: Ահաբեկիչների մեծ մասը սիրիական տարածք է ներխուժել թուրքական սահմանով:
Ավելի վաղ սիրիական բանակը ահաբեկիչներից մի քանի տարածքներ էր ազատագրել Լաթաքիայի հյուսիսային շրջաններում:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից