«Մենք երբեք չենք ընդունի Ղրիմի անօրինական անեքսիան». Թուրքիայի ԱԳՆ
Աշխարհ
Թուրքիան, ինչպես նախկինում, չի ընդունում Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` փոխանցում է «Главком»-ը:
«Մենք երբեք չենք ընդունել և չենք ընդունի Ղրիմի անօրինական անեքսիան»,- ասել է նախարարը Կիևում:
Նրա խոսքով` Թուրքիան կշարունակի մոնիթորինգ անել Ղրիմի իրավիճակը և օգնել թաթարներին:
«Մեր ներկայությունը վառ վկայությունն է այն բանի, որ թուրք և ուկրաինացի ժողովուրդները միշտ եղել են Ղրիմի թաթարների հետ»,- ասել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտին Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքում թերակղզին առանձնացել է Ուկրաինայից և միացել ՌԴ-ին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից