ՌԴ վարչապետի խորհրդականը խորհուրդ չի տվել ռուսներին հանգստանալ Թուրքիայում
Աշխարհ
ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայության նախկին ղեկավար և վարչապետի ներկայիս խորհրդական Գենադի Օնիշչենկոն խորհուրդ է տվել ռուսներին չփոխել ամռանը կլիմայական գոտին։ Նրա խոսքով՝ «քաղաքացիներն ավելի լավ է մնան հայրենիքում», գրում է tourbus.ru-ն:
«Խորհուրդ չեմ տալիս ոչ մեկին կտրուկ փոխել կլիմայական գոտին, մեկնել Թուրքիա կամ այլ էկզոտիկ երկիր: Հանգստացե՛ք Ռուսաստանի սահմաններում։ Գնացե՛ք բնության գիրկ, ձեր ամառանոցները, առողջարաններ: Դա լավ կլինի ձեր, ձեր երեխաների, ձեր երկարակեցության համար»,- ասել է Օնիշչենկոն:
Նա հատկապես խորհուրդ չի տալիս տաք երկրներ մեկնել 50-ն անց մարդկանց։ Նրա խոսքով՝ տապը սթրեսի գործոն է, որը բացասական է անդրադառնում օրգանիզմի վրա:
«Պարոն Օնիշչենկոյի խորհուրդները լիովին սպասելի էին ներքին տուրիզմի զարգացման ֆոնին: Սակայն Թուրքիայում հանգստանալ ցանկացող զբոսաշրջիկների վրա դրանք ոչ մի ազդեցություն չեն ունենա»,- ասել է ռուսական տուրիստական գործակալություններից մեկի աշխատակիցը:
Փորձագետներից մեկն էլ նշել է, որ Թուրքիան կայուն պահանջարկ ունի, այդ թվում` 50-ն անց զբոսաշրջիկների շրջանում, և այս տարին բացառություն չի լինի:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից