Դատարանը թույլ է տվել YouTube-ին տեղադրել «Մուսուլմանների անմեղությունը» սկանդալային ֆիլմը
Աշխարհ
Հերթական նիստի ընթացքում ԱՄՆ վերաքննիչ դատարանը վճռել է, որ Google ընկերությունը չպետք է հեռացնի իսլամիստներին քննադատող «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը YouTube տեսածառայությունից, հաղորդում է The Wrap-ը:
Ավելի վաղ երեք դատարաններ վճռել էին ֆիլմը հեռացնելու մասին, քանի որ անգամ դրա թրեյլերը բացասական արձագանքներ է առաջացրել մուսուլման հանրության շրջանում: 2012 թվականին Եգիպտոսում, Սիրիայում և այլ երկրներում բողոքի ակցիաներ են անցկացվել ֆիլմի դեմ:
Դատարանը նոր որոշում է կայացրել դերասանուհի Սինդի Լի Գարսիայի՝ դատարան ներկայացրած դիմումի արդյունքներով, ով պահանջում էր հեռացնել իր մասնակցությամբ տեսանյութը: Դատարանը որոշել է չսկսել ֆիլմի արգելքի գործընթացը՝ հաշվի առնելով «հեղինակային իրավունքների և խոսքի ազատության սկզբունքների հետ մեկտեղ անձնական տվյալների պաշտպանությունը»:
Ավելի վաղ, սոցիալական ցանցերն աջակցել են Google-ին՝ «Մուսուլմանների անմեղությունը» տեսանյութի հարցում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից