Ռեյունիոն կղզում սկսվել է Պիտոն դը լա Ֆուռնեզ հրաբխի ժայթքումը
Աշխարհ
Հնդկական օվկիանոսում գտնվող Ռեյունիոն կղզում, որը պատկանում է Ֆրանսիային, ժայթքում է Պիտոն դը լա Ֆուռնեզ հրաբուխը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հրաբխի արթնանալու և լավայի հոսքերի մոտենալու առաջին նշանները նկատվել են անցյալ շաբաթ: Ներկայում ժայթքումը հասել է մեծ մասշտաբների և, հրաբխագետների կարծիքով՝ այն «զգալիորեն հզոր է նախորդից», որը տեղի է ունեցել փետրվարին:
Պիտոն դը լա Ֆուռնեզն աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է: Դրա բարձրությունը գերազանցում է 2,6 հազար մետրը: Սկսած XVII դարից գրանցվել է դրա ավելի քան 150 ժայթքում:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հրաբխի ակտիվությունը և դրա գունեղ ժայթքումները միշտ էլ դեպի Ռեյունիոն են գրավում մեծ թվով զբոսաշրջիկների: Ռեյունիոնի բնակչության թիվը գերազանցում է 840 հազարը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից