Վերջին երեք ամսում Թուրքիայից 41 մլրդ դոլարի արտասահմանյան կապիտալ է դուրս հանվել
Աշխարհ
Թուրքիայի կենտրոնական բանկը հայտարարել է, որ այս տարվա վերջին երեք ամսում երկրից 41 մլրդ 200 մլն դոլարի արտասահմանյան կապիտալ է դուրս հանվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Թարաֆ» թերթը:
Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթի՝ լիրայի գրեթե երկու անգամ արժեզրկվելը, ինչպես նաև Կենտրոնական բանկի այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ անցյալ տարիներին առաջընթաց ունեցած Թուրքիայի տնտեսությունը գնալով անկում է ապրում:
Փորձագետների կարծիքով՝ արտասահմանյան կապիտալի՝ Թուրքիայից դուրս հոսքի պատճառը այդ երկրում քաղաքական իրավիճակի լարված լինելն ու ներդրումներ կատարելու համար արգասաբեր պայմանների բացակայությունն է:
Մի քանի օր առաջ Թուրքիայի էկոնոմիկայի գծով փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել էր. «Առանց իրավական պետության՝ տնտեսական պետություն լինել չենք կարող»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից