Հորդանանը հերքել է իր տարածքում ահաբեկիչներ պատրաստելու լուրերը
Աշխարհ
Հորդանանը հերքել է Սիրիայի մեղադրանքներն իր տարածքում ահաբեկիչներ պատրաստելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին մայիսի 19-ին հայտարարել է Հորդանանի տեղեկատվության նախարար Մուհամմադ ալ Մումանին: «Դամասկոսի մեղադրանքներն իրականության հետ կապ չունեն»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ Հորդանանը ցանկանում է Սիրիային տեսնել որպես կայուն ու անվտանգ երկիր, որն ի վիճակի կլինի լուծել իր ներքին հարցերը:
Հորդանանցի նախարարը Սիրիային կոչ է արել մեղադրանքների փոխարեն ավելի մեծ ջանքեր ներդնել ներքին քաղաքական իրավիճակի կարգավորման համար:
Ավելի վաղ` մայիսի 18-ին, Դամասկոսը Հորդանանին մեղադրել էր իր տարածքում ահաբեկիչներ պատրաստելու և Սիրիայի տարածք ահաբեկիչներ թողնելու մեջ: Սիրիան ՄԱԿ-ին կոչ է արել միջամտել Հորդանանի այս գործողություններին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից