«Եվրամիության հետ տարբեր երկրների հարաբերությունները չպետք է լինեն ի վնաս Ռուսաստանի». Լավրով
Աշխարհ
Եվրամիության հետ տարբեր երկրների հարաբերությունների զարգացումը չպետք է լինի ի վնաս Ռուսաստանի: Այդ մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք ցանկանում ենք, որ այն գործընթացները, որոնք զարգանում են ԵՄ-ի և նրա հետ կապերը խորացնել ցանկացող երկրների միջև, չլինեն ի վնաս Ռուսաստանի օրինական շահերի»,-հայտարարել է Լավրովը:
Բացի այդ, նա նշել է, որ ուկրաինական իշխանությունները փորձում են փոխարինել հակամարտող կողմերի միջև ընթացող իրական երկխոսությունը` օգտագործելով նոր ձևաչափեր:
«Առայժմ, ցավոք, Կիևի իշխանությունները խուսափում են ուղղակի երկխոսությունից և փորձում են փոխարինել այն տարբեր նոր գաղափարներով, նոր ձևաչափերով, որոնք չեն քննարկվել, կամ առկա չեն Մինսկում փետրվարի 12-ին ստորագրված փաստաթղթերում»,-հավելել է ՌԴ արտաքին գործերի նախարարը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից