Պան Գի Մունի մուտքը Հյուսիսային Կորեա արգելվել է
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի իշխանությունները մերժել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին այցելել Կեսոն արդյունաբերական գոտի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նման որոշման պատճառները հայտնի չեն, հայտարարել է Սեուլում գտնվող Պան Գի Մունը:
Ուղևորությունը Կեսոն ծրագրված էր մայիսի 21-ին և նախնական հավանության արժանացվել ինչպես պաշտոնական Սեուլի, այնպես էլ Փհենյանի կողմից, սակայն վերջինս հետ է կանչել թույլտվությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներն արդեն ավելի քան 20 տարի Հյուսիսային Կորեա չեն այցելել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից