ՌԴ-ում ձերբակալված թմրավաճառների խմբին, որոնց թվում 2 հայ կա, ցմահ բանտարկություն է սպառնում
Ռուսաստան
Ռուսաստանի Նովգորոդի շրջանում ձերբակալված թմրավաճառների միջազգային խմբին ցմահ ազատազրկում է սպառնում, գրում է ՌԻԱ «Նովոստին»:
Ընդհանուր ձերբակալվածները վեցն են, որոնցից երկուսը հայ են:
«Նրանցից երկուսը գնչուներ են, որոնք թմրանյութ են իրացրել իրենց համայնքում, երկուսը հայեր են, որոնք կազմակերպել են առաքումը, և երկուսը՝ ռուսներ, որոնք արտադրել են թմրանյութը գյուղերից մեկի տանը պատրաստած և սարքավորումներով հագեցած լաբորատորիայում: Ձերբակալության ընթացքում նրանք դիմադրություն են ցույց տվել»,- հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը:
Ոստիկանները նշել են, որ խուզարկությունների և զննության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են 1.3 կգ ամֆետամին և թմրանյութեր պատրաստելու համար անհրաժեշտ նյութեր, դեղահաբեր, տրավմատիկ զենք և 120 հազար ռուբլու չափով դրամական միջոցներ:
Հայտնաբերված նյութերի քանակը ՌԴ Քրեական օրենսգրքով համարվում է «խոշոր չափ»: Ձերբակալվածներին ցմահ ազատազրկում է սպառնում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)