Ցեղասպանության հուշակոթողի բացումը Կոպենհագենում հետաձգվել է՝ թուրքական սպառնալիքների պատճառով
Աշխարհ
Կոպենհագենում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի բացումը, որը նախատեսված էր մայիսի 23-ին, հետաձգվել է սեպտեմբերին: Այս մասին տեղեկացնում է դանիական thelocal.dk առցանց թերթը:
Դանիայի մայրաքաղաքում 9 մետր բարձրությամբ հուշակոթողի բացման հետաձգման պատճառը թուրքական սպառնալիքն է:
Թուրքիան Կոպենհագենում իր դեսպանի միջոցով խստորեն դատապարտել է հուշարձանի կառուցումը: Վանդալական սպառնալիքի մտավախություն ունենալով՝ Կոպենհագենում Հայաստանի դեսպանը՝ Հրաչյա Աղաջանյանը, որոշել է հետաձգել հուշակոթողի բացումը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից