Մեքսիկայում կալանավորվել է երկրում ամենաորոնվող հանցագործներից մեկը
Աշխարհ
Մեքսիկայի Գեռերոյի նահանգի տարածքում կալանավորվել է այն հանցագործը, որը պատկանում էր երկրում 16 ամենաորոնվող ավազակների թվին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը, արդարադատության ձեռքն է ընկել Ֆրանսիսկո Ռեսիլիասը՝ հանրապետության արևմուտքում գործող խոշոր հանցավոր խմբավորումներից մեկի պարագլուխը:
Ռեսիլիասին զինվորական պարեկն Ակապուլկո առողջարանային քաղաքում ձերբակալել է այն բանից հետո, երբ նա փոխհրաձգության մեջ է մտել զինվորականների հետ: Դրա հետևանքով նա վերքեր է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Կալանավորը հանցավոր խմբավորումներ էր ղեկավարում Գեռերոյի մի շարք մունիցիպիաներում: Ինչպես նշել է Գլխավոր դատախազությունը, Ռեսիլիասը մեղադրվում է մի քանի սպանություններ կատարելու մեջ: Տեղեկատվության համար, որը կօգներ բռնելու նրան, նշանակված էր վարձատրում գրեթե 33 հազար դոլարի չափով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան