Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ նոր տարածքներ է ազատագրել Կալամունի շրջանում
Աշխարհ
Սիրիական բանակը Դամասկոսի վարչական շրջանում գտնվող Կալամուն լեռնային շրջանում նոր տարածքներ է ազատագրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» և ազգային պաշտպանական ջոկատների հետ համագործակցության արդյունքում վերահսկողություն է հաստատել Ֆլիտայի շրջանում գտնվող Շմեյիս ալ Հոսան լեռան, Կիրնեթ ատ Տաուիլ, Կիրնեթ ալ Միշ, Օկբաթ ալ Ֆասխ տարածքներ ի վրա: Բախումների հետևանքով տասնյակ ահաբեկիչեր են սպանվել:
Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, սիրիական բանակը «Իսլամական պետության» ահաբեկիչներ է ոչնչացրել Հալեպի Օդային ուժերի ակադեմիայի մերձակայքում:
Նախօրեին տեղեկություններ էին ստացվել, որ սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում' Արսալի արևելյան հատվածներում, թեժ բախումներ են ընթանում «Իսլամական պետություն» և «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների միջև:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան