Նեպալում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 8,6 հազարը
Աշխարհ
Նեպալում ապրիլի 25-ին և մայիսի 12-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհ է դարձել 8 հազար 622 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 20-ին Twitter-ի իր էջում հաղորդել է Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը: Ավելի վաղ նշվում էր 8 հազար 583 զոհվածների մասին:
Ըստ վերջին տվյալների՝ վիրավորվել է 16 հազար 808 բնակիչ: Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում զոհվել է 1216 մարդ: Ավելի քան 490 հազար շենք ամբողջովին ավերված է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից