Երազում եմ Եվրոպական Խորհրդարանի անդամ լինել. Պորոշենկո
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ ռազմական մեթոդով Դոնբասի վերադարձն Ուկրաինա անհնար է, փոխանցում է vesti.ru-ն:
«Ես չեմ կարծում, որ իմ տարածքի ազատականացումը տեղի կունենա ռազմական միջոցներով»,- հայտարարել է նա BBC-ին տված հարցազրույցում: Ընդսմին Պորոշենկոն նշել է, որ իր քաղաքականության առաջնահերթություններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է:
Ուկրաինան անցյալ տարվա հունիսին ստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր և ԵՄ-ի լիարժեք անդամ դառնալու ցանկություն է հայտնել:
Պորոշենկոյի բարեփոխումների ծրագիրը ներառում է անդամակցության հայտ ներկայացնել մինչ 2020թ.: «Ես իրականում երազում եմ, որ Եվրոպական պառլամենտի անդամ կլինեմ և Ուկրաինան կլինի Եվրոպական միության անդամ: Ես կանեմ հնարավորինս»,- ասել է Պորոշենկոն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան